Հարց #1075
Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:
1.Բռնել տուժածի կզակից, հետ թեքել գլուխը և հետևել կրծքավանդակի շարժմանը 10 վայրկյան տևողությամբ
2.Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը✓
3.Առանց տուժածի գլուխը թեքելու, անհրաժեշտ է խոնարհվել նրա դեմքին և 10 վայրկյան տևողությամբ հետևել նրա շնչառությունը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտնի և հետևել կրծքավանդակի շարժմանը
Ճիշտ պատասխան: Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը